Արաբական Միացյալ Էմիրություններից Ռուսաստան է արտահանձնվում հայտնի բլոգեր Լուսիկ Կարապետյանը (սոցիալական ցանցերում ունի շուրջ 2,2 միլիոն հետևորդ)։ Նա մեղադրվում է ներդրումների պատրվակով խարդախություն իրականացնելու մեջ։
Քննության վարկածով՝ Կարապետյանը նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր քաղաքացիներից հափշտակել է 85 հազար ռուբլի՝ բուքմեյքերական ոլորտում բարձր եկամտաբերություն ապահովելու կեղծ խոստումներով։
Ավելի վաղ ռուսական դատարանը նրա նկատմամբ կայացրել էր հեռակա կալանավորման որոշում և հայտարարել միջազգային հետախուզում։ ԱՄԷ իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում որոշվել է նրան փոխանցել Ռուսաստանի Դաշնությանը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար։