ԱԺ լսումներ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Հ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հրավիրվել է խորհրդարանական լսումներ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ դեկտեմբերի 11-ի արտահերթ նիստում:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վրա ավելի քան մեկ տարի աշխատել են Կառավարության գործընկերներն ու հանձնաժողովի որոշ անդամներ:

Նշվել է, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը, նախագծի մշակման աշխատանքներին աջակցել են միջազգային կառույցների ներկայացուցիչներն ու երիտասարդներ:

Leave a Comment