ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Եմենի ռազմական օբյեկտներին | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ զինված ուժերը զանգվածային ավիահարվածներ են հասցրել հուսիթների Անսար Ալլահ շարժման ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ Սանայում գտնվող հուսիթների կառավարության պաշտպանության նախարարության շենքին։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։
     Հարձակման հետեւանքների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում։
     ԱՄՆ իշխանությունները հաստատել են Եմենում ավիահարվածի մասին:
     Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Եմենի հուսիթները Արաբական ծովում և Ադենի ծոցում հարձակվել էին ամերիկյան կործանիչի և երեք նավերի վրա։ Նրանց ուղղությամբ արձակվել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

Leave a Comment