
«Դո՞ւք եք Կաթողիկոսի փոխարեն գալու ԱԺ առաջին նիստին»,- լրագրողը հարց ուղղեց ՔՊ գրասենյակից դուրս եկող կարգալույծ Արամայիս Թախմազյանին՝ նախկին Տեր Թադեին։ «Այդ օրը պարզ կլինի»,- նշեց նա։ «ՔՊ գրասենյակում ի՞նչ գործ ունեիք»,- հետաքրքրվեցին լրագրողները։ «Չեմ ցանկանում որևէ ինֆորմացիա տալ։ Կարող եք հարցն ուղղել ԱԺ համապատասխան գրասենյակ և այնտեղ ձեզ կպատասխանեն»,- ասաց Արամայիս Թախմազյանը: