«Արտահանումը քիչ է, սակայն գյուղմթերքները, մրգերը չեն էժանացել». Ոսկան Սարգսյան

«Արտահանումը քիչ է, սակայն գյուղմթերքները, մրգերը չեն էժանացել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արտահանումը քիչ է, սակայն գյուղմթերքները, մրգերը չեն էժանացել.
Արգելվել է հայկական ձկան, ծիրանի, պանրի, բանջարեղենի և այլնի Ռուսաստան արտահանումը։ Եվրոպական Միության երկրներ Հայաստանի քիչ արտադրանք է առաքվում, որքան էլ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՀՀ-ից ԵՄ արտահանման մեծ տոկոսներ( բայց ոչ փաստացի ծավալներ) հրապարակելով՝ մոլորեցնում է հանրությանը։ Տրամաբանական կլիներ,որ այս պայմաններում Հայաստանի ներքին շուկայում նշված ապրանքների գնանկում լիներ։ Սակայն բացառությամբ կիլոգրամը մոտ 200 դրամով վաճառվող լոլիկի և վարունգի, մնացած գյուղատնտեսական ապրանքները չեն էժանացել։ Դա այն պատճառով է, որ գյուղացու արտադրած պանիրը, մրգերն ու բանջարեղենը սպառողներին են հասնում միջնորդ առևտրականների, սուպերմարկետների միջոցով,որոնք գները բարձր են պահում»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան

Leave a Comment