Պուտինը կրկին ավելացնում է Ռուսաստանի բանակի թվաքանակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Զինված ուժերի հաստիքային թվաքանակը 2 426 130 մարդ դարձնելու մասին, այդ թվում՝ 1 535 000 զինծառայող։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Փոփոխությունը կապված է Զինված ուժերում ռազմաշինարարական ստորաբաժանումների ստեղծման հետ։

Զինծառայողների քանակն ավելացել է 25 հազար մարդով. մեկուկես ամիս առաջ՝ հունիսի 12-ին, նախագահը հաստիքային թվաքանակը սահմանել էր 1,51 միլիոն զինծառայող։

Leave a Comment