
Հուլիսի 25-ին՝ ժամը 14:00-ին, ՆԳՆ հաղորդում է ստացվել, որ քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել, ձեռնարկված միջոցառումներով մեկ անձ ձերբակալվել է, ներկայացվել նախաքննական մարմին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, հուլիսի 24-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, իր շքամուտքի առաջ դաժանաբար ծեծի է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը: