Ուկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է հասցրել Ռոստով քաղաքին

Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք հարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին։ Մոնիտորինգային աղբյուրների տվյալներով՝ հարվածի տակ կարող էր հայտնվել երկաթուղային ենթակառուցվածքը և տեղի նավահանգիստը։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն:

Իշխանությունների տվյալներով՝ Ռոստովում գիշերային հարձակումների հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս հինգը վիրավորվել են։ Վնասվել է նաև Բերեգովայա փողոցում գտնվող բնակելի շենքը, որը գտնվում է նավահանգստից ընդամենը 1,5 կիլոմետր հեռավորության վրա։

Հուլիսի 25-ի գիշերը անօդաչու թռչող սարքերն արդեն հարձակվել էին Ռոստովի, Էնգելսի և Լուգանսկի վրա, ինչի հետևանքով հրդեհներ էին առաջացել, այդ թվում՝ հրդեհվել էր զորանոցի շենքը։

Leave a Comment