Ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային գրոհը հասել է Ռուսաստանի խորքերը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Ուդմուրտիայի Հանրապետության վրա։ Մարզի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը հայտարարել է, որ սա վերջին ժամանակների ամենամասշտաբային հարձակումն է տարածաշրջանի օբյեկտների դեմ։

Նա չի հստակեցրել, թե որ օբյեկտներն են դարձել թիրախ, սակայն հայտնել է, որ արդեն խոցվել են մի քանի անօդաչու թռչող սարքեր։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքը հրապարակել է Սարապուլ քաղաքից տեսանյութեր, իսկ տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի վտանգը շարունակում է պահպանվել։

Leave a Comment