
Իրանը և Հայաստանը համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն էներգետիկայի ոլորտում՝ կենտրոնանալով գազի առևտրի վրա, հայտնում է իրանական Mehr-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ համաձայնագրի մասին հայտարարվել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեջադի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի միջև շաբաթ օրը Թեհրանում կայացած հանդիպումից հետո։
Ձեռք բերված համաձայնագրի մասին հայկական կողմը դեռ չի հաղորդել: Խուդաթյանը միայն իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ հայտնել, որ Իրանի կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Իրանի Նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիին՝ կից հրապարակելով տեսանյութ:
Հուլիսի 19-ին Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասել էր, որ մոտ ապագայում Իրանից Հայաստան գազամատակարման ծավալները կրկնապատկվելու են։
2009 թվականից սկսած Հայաստանը Իրանից գազ է ստանում և, ջերմակայանում այն վերածելով էլեկտրաէներգիայի, հետ է մատակարարում Իրանին։
Այս համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականին։ Սական 2023-ի օգոստոսին Հայաստանն ու Իրանը երկարաձգեցին «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ժամկետը մինչև 2030 թվականը։