Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ

Հուլիսի 23-ին Քրեական ոստիկանները Դիլիջան քաղաքի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա և Երևանի բնակիչ 27-ամյա երկու տղամարդու։

Նույն օրը հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Leave a Comment