Թրամփը պատրաստակամություն է հայտնել լսել Իրանի ներկայացուցիչների առաջարկները համաձայնագրի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի լսել Իրանի ներկայացուցիչների առաջարկները՝ հակամարտությունը կարգավորելու համար։

«Ի դեպ, մենք հիմա բանակցություններ ենք վարում», – ասել է նա ուրբաթ օրը Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ։

«Իիրանական իշխանությունները շատ կցանկանային գործարք կնքել։ Ես չեմ կարծում, որ նրանք պատրաստ են դրան։ Ես չեմ կարծում, որ ժամանակը դեռ հարմար է։ Բայց ես պատրաստ եմ լսել նրանց։ Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք ձեռք բերեն միջուկային զենք»,-ասել է նա։

Իրանական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն ձգտում միջուկային զենքի։

Leave a Comment