Ծառուկյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել․ պաշտպանը դա քաղաքական ճնշում է որակել

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով։

Այս մասին ավելի քան 12 ժամ տևած հարցաքննությունից հետո հայտնել է նրա պաշտպան Էմին Խաչատրյանը։

Պաշտպանի խոսքով՝ վարույթը կապված է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի հետ։ Նա նոր քրեական հետապնդումը «զավեշտալի» է որակել և հայտարարել, որ դա քաղաքական հետապնդում ու ճնշում է։

Խաչատրյանը նշել է նաև, որ այսօր տեղի ունեցած առերեսման ընթացքում իրանցի եղբայրների՝ նախկինում տված ցուցմունքների և այսօրվա հայտարարությունների միջև հակասություններ են եղել։

Leave a Comment