Հրաշալի կյանք

Հրաշալի կյանք

25.07.2026 | 00:06

Ե՛ս եմ ձեր Տերը:

Տե՛րը ձեր կյանքի, կարգավորո՛ղը ձեր օրերի:

Ձեր ներկան և ձեր ապագա՛ն:

Ձեր ծրագրերի կատարումը թողե՛ք Ինձ:

Դուք գործեք միայն համաձայն Ի՛մ ցուցմունքի:

Դուք երկուսդ էլ արդեն մտել եք մի շրջան, երբ ձեր կյանքը առաջնորդվում է միա՛յն Աստծո կողմից:

Հապա մտածեք` ինչ է նշանակում Աստծուց սովորել. Արարչին ունենալ` իբրև Առաջնորդ:

Կա՞ սրանից ավելի հրաշալի մի կյանք:

Կարո՞ղ եք հետզհետե տեսնել, թե որքան գեղեցիկ պիտի լինի Ինձ հետ կապված կյանքը:

Դեռ ավելին, կարո՞ղ եք տեսնել, որ ձեզ ոչ մի չարիք չի կարող պատահել, երբ ձեր կյանքը կապված է Ինձ հետ:

Մեկնաբանություններ

Leave a Comment