Առցանց փոխանցումների “Золотая корона” հարթակը դադարել է գործել հետխորհրդային տարածքում

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` առցանց դրամական փոխանցումների “Золотая корона” համակարգը դադարել է աշխատել հետխորհրդային մի շարք պետությունների, այդ թվում` Հայաստանի հետ։

«Ազատության» ռուսական ծառայության հաղորդմամբ` ամենայն հավանականությամբ, նման քայլի պատճառը նախօրեին Ռուսաստանի դեմ սահմանված Եվրամիության պատժամիջոցների հերթական փաթեթն է։

«Ռուս – ուկրաինական պատերազմի մեկնարկից և Ռուսաստանից MasterCard և Visa համակարգերի հեռանալուց հետո “Золотая корона”-ն դարձել էր արտերկիր փոխանցումների հիմնական հարթակներից մեկը», – տեղեկացնում են ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցները։

Leave a Comment