Հայկական չորս ակումբ անցկացրեց եվրոպական մրցաշարերի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները։ «Արարատ-Արմենիան» հաղթանակ տարավ Չեմպիոնների լիգայում, «Նոան» և «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղացին Կոնֆերենցիաների լիգայում, իսկ «Փյունիկը» նվազագույն հաշվով պարտվեց։
Խաղային օրվա արդյունքներով Հայաստանիը թիմերը ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում վաստակեցին 0.500 միավոր։ Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ընդհանուր ցուցանիշն այժմ կազմում է 1.500 միավոր։
Հայկական թիմերի ընդհանուր արդյունքը մեկ հաղթանակ, երկու ոչ-ոքի և մեկ պարտություն է։ Ակումբները խփել են չորս գոլ և բաց թողել երեքը։