Սփրինթի վարպետ Եսփեր Ֆիլիփսեն (Ալփեսին) ինքզինք գերազանցեց եւ կրցաւ շահիլ իր 11-րդ հանգրուանը (առաջինը այս տարի):
Պելճիքացի սփրինթի վարպետը կրցաւ դիմանալ Մաթց Փետերսենի (Լիտլ) յարձակումներուն` օգնութիւն ստանալով Մաթէօ Վան Տեր Փուլէն եւ իր խմբակիցներէն` շահելով Վուարոնի մէջ, ուր Բ. դիրքը գրաւած էր անցեալ տարի: Ժամանման գիծին վրայ, Ֆիլիփսեն կրցաւ գերազանցել Մաուրօ Շմիտը (Ժայքօ) ու Օլաֆ Քոյը (Տեքաթլոն) եւ ձեռք ձգեց կարեւոր կէտեր, որոնք իրեն կրնան օգնել կանաչ շապիկի պայքարին մէջ: Ան այժմ 445 կէտ ունի, 7 կէտեր նուազ Փետերսենէն: Ռեմքօ Էվենեսփուլի յաղթանակներէն ետք, պելճիքացի մարզիկները իրենց յաջորդական 3-րդ հանգրուանը յաղթանակով պսակեց: Վերջին անգամ 1981-ին պելճիքացի մարզիկներ կրցած էին շահիլ յաջորդական 3 հանգրուաններ:
Ստորեւ 17-րդ հանգրուանի արդիւնքները. (174,7 քմ)
1.- Եսփեր Ֆիլիփսեն (Ալփեսին) 3 ժամ 41′ 13″
2.- Մաուրօ Շմիտ (Ժայքօ) նոյն ժամանակը
3.- Օլաֆ Քոյ (Տեքաթլոն) նոյն ժամանակը
4.- Լուիս Ասքի (Էն. Էս. Էն.) նոյն ժամանակը
5.- Ռիք Փլոյմերս (Թիւտոր) նոյն ժամանակը
6.- Քլեման Ռուսօ (Կրուփամա) նոյն ժամանակը
7.- Հուպ Արթց (Լոթօ) նոյն ժամանակը
8.- Մաթց Փետերսեն (Լիտլ) նոյն ժամանակը
9.- Մայքըլ Մաթիուզ (Ժայքօ) նոյն ժամանակը
10.- Արոն Կէյթ (Ասթանա) նոյն ժամանակը
Ընդհանուր դասաւորում (2672.3 քմ)
1.- Թատէյ Փոկաչար (Էմիրէյթց) 60 ժամ 04′ 17″
2.- Ռեմքօ Էվենեփուլ (Ռետ Պուլ) 4′ 32″ ուշ
3.- Իզաք Տել Թորօ (Էմիրէյթց) 6′ 51″ ուշ
4.- Փոլ Սեքսաս (Տեքաթլոն) 7′ 11″ ուշ
5.- Խուան Այուսօ (Լիտլ) 9′ 22″ ուշ
6.- Մաթիաս Սքիելմոս (Լիտըլ) 10′ 14″ ուշ
7.- Լենի Մարթինես (Պահրէյն) 12′ 50″ ուշ
8.- Թոմ Փիտքոք (Փինարելլօ) 12′ 58″ ուշ
9.- Ժորտան Ժեկա (Թոթալ) 14′ 04″ ուշ
10.- Եաննիս Վուասար (Թիւտոր) 24′ 18″ ուշ