Դատարանն այսօր քննում էր Արթուր Սարգսյանի խափաման միջոցի փոփոխման հարցը։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, խափանման միջոցը որշվեց թողնել անփոփոխ, Սարգսյանը նա կմնա տնային կալանքում: Դատավորը հայտարարեց, որ պատգամավորի անձեռնմխելիությունը նախկինում հաղթահարված էր, և կրկին հաղթահարելու անհրաժեշտություն առկա չէ:
Սարգսյանի խափանման միջոցն անհապաղ վերացնելու միջնորդություն ներկայացվել էր փաստաբան Արամ Վարդևանյանի կողմից։ Վերջինս հղում էր արել անելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշմանը, որ «անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ է 2025 թվականի դեկտեմբերից, նա մեղադրվում է ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը զավթելու համար, մեղքը չի ընդունում։