ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափաման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա տնային կալանքում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափաման միջոցը մնաց անփոփոխ։

Ավելի վաղ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատարանում միջնորդել է վերացնել նրա տնային կալանքը՝ հղում անելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1619 որոշմանը, ըստ որի՝ պատգամավորին ազատությունից կարելի է զրկել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ։

Սակայն դատավոր Կարեն Ֆարխոյանը չփոխեց խափանման միջոցը և նրա անձեռնմխելիությունը համարեց հաղթահարված։

Leave a Comment