Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով.  հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից, սակայն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Նշենք, որ ԿԸՀ-ն երեկվանից էր քննում Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունը, որն առնչվում էր Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելուն և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն։ ԿԸՀ որոշմամբ Նարեկ Կարապետյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։

Փաստաբան Արամ Վարդևանյանը հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին:

Leave a Comment