Մահացած զինվորի գործով կա 2 ձերբակալված. ԶԼՄ – armeniatoday.am

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանի գործով կա երկու ձերբակալված, հայտնում է «Ժողովուրդ»-ը։

Ըստ թերթի՝ զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Նախնական տվյալներով՝ զինվորին ծեծի են ենթարկել, որից հետո նա ինքնասպանություն է գործել։ Նա Հայ-ռուսական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող էր, Չարենցավանի բնակիչ։

Հուլիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող Ն․Թ․-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment