Հուլիսի 15-21-ը Երևանում իրականացված մթնոլորտային օդի որակի մշտադիտարկման տվյալներով՝ փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է միայն Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։
Արաբկիր, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում փոշու պարունակության գերազանցումներ չեն արձանագրվել։
Միաժամանակ, ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները բոլոր դիտակետերում չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։