Պուտինը պարգևատրել է հայազգի անվանի ուռուցքաբան Գայանե Թումյանին

22 Հուլիսի 2026, 18:20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է Բլոխինի անվան Ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի բաժանմունքի վարիչ Գայանե Թումյանը։

Մեդալը շնորհվում է առողջապահության ոլորտում ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։ Պարգևատրվածների թվում են ավելի քան 20 բժիշկներ։

Գայանե Սեպուհի Թումյանը բարձր որակավորում ունեցող ուռուցքաբան է, որը տիրապետում է ժամանակակից ախտորոշման և բուժման լայն շրջանակի մեթոդների։ Նա համարվում է Ռուսաստանում չարորակ լիմֆոմաների բուժման առաջատար մասնագետներից մեկը։

Leave a Comment