Ընկերոջն ուղարկված վերջին հաղորդագրությունը դարձել է ՄԻԵԴ հասած գործի ամենակարևոր ապացույցներից մեկը

2026 թվականի հունիսի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «V.T. and Others v. Azerbaijan»  գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղի բանակի մայոր Հայկ Թորոյանի մահվան հանգամանքներին և նրա ընտանիքի ներկայացրած գանգատին։

Դիմողներն են՝ Թորոյանի հայրը, մայրը և քույրը։ Նրանք դատարանում պնդել են, որ իրենց հարազատը 2016 թվականի ապրիլի 2-ին ադրբեջանցի զինծառայողների կողմից ենթարկվել է խոշտանգումների և սպանվել ապօրինաբար։

Դատարանը արձանագրել է, որ Հայկ Թորոյանը վիրավորված էր, չէր կարող ինքնուրույն շարժվել և չէր կարող պաշտպանվել։ Դատարանի գնահատմամբ՝ ներկայացված նյութերը հաստատում են, որ նա սպանվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից այն բանից հետո, երբ արդեն վիրավորվել էր։ Դատարանը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը չի ներկայացրել որևէ հիմնավորում, որը կարող էր արդարացնել ուժի կիրառումը կամ բացատրել մահվան հանգամանքները։

Որոշմամբ նշվում է, որ Թորոյանի ձեռքերի անդամահատումը և գլխատումը կատարվել են այն ժամանակ, երբ նա դեռ կենդանի էր։ Դատարանը գտել է, որ նման գործողությունները եղել են առանձնակի դաժանության դրսևորում և հանգեցրել են ծանր ֆիզիկական տառապանքների։

ՄԻԵԴ ներկայացված գանգատի մասին Iravaban.net-ը զրուցել է ՄԻԵԴ֊ում Ապրիլյան պատերազմի գործով փաստաբանական խմբի անդամ, գործով ներկայացուցիչ Արա Ղազարյանի հետ։

Leave a Comment