Խորհրդային տարիներին պետության կողմից բնակարան ստացած բազմաթիվ քաղաքացիներ մինչ օրս շարունակում են ապրել իրենց բնակարաններում, սակայն իրավաբանորեն դրանց սեփականատեր չեն։ Տասնամյակներ առաջ տրամադրված օրդերի հիման վրա բնակվող ընտանիքները տարբեր պատճառներով Հայաստանի անկախացումից հետո չեն սեփականաշնորհել իրենց բնակարանները, ինչի հետևանքով այսօր չեն կարող դրանք վաճառել, նվիրել կամ փոխանցել ժառանգությամբ։
Այս խնդրի մասին Iravaban.net-ի հետ խոսել է «ԱՏՈՎՄՅԱՆ» իրավաբանական ընկերության հիմնադիր, փաստաբան Մարատ Ատովմյանը, ներկայացնելով վերջերս հաջողությամբ ավարտված մի գործ, որը տարիներ շարունակ լուծում չէր ստացել։