Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի բրիգադի օպերատիվ բաժնի ղեկավարի ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է Գազա քաղաքում ՀԱՄԱՍ-ի բրիգադի օպերատիվ բաժնի ղեկավարին։

«Գազա քաղաքում ՀԱՄԱՍ-ի բրիգադի օպերատիվ բաժնի ղեկավարը ոչնչացվել է», – ասվում է բանակի «Տելեգրամ»-յան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ըստ Իսրայելի զինվորականների՝ Ադհամ Իբրահիմ Շաաբան Նասմանը Գազա քաղաքի բրիգադի կազմում ղեկավարել է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումները 2023 թվականի հոկտեմբերին։

Մասնավորապես՝ Իսրայելի պաշտպանության բանակը նրան մեղադրում է իսրայելցի պատանդներին պահելու մեջ։

Leave a Comment