Ինչով կհիշվի ֆուտբոլի ԱԱ-2026-ը․ ամենահետաքրքիր դրվագները

20 Հուլիսի 2026, 11:34

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունը հիշվեց բազմաթիվ մեմերով ու սկանդալներով։

🔵 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործի դրեց իրական Trump Card-ը․ ամերիկացի Ֆոլարին Բալոգանը կարմիր քարտ էր ստացել և պետք է բաց թողներ Բելգիայի դեմ հանդիպումը։ Թրամփն անձամբ զանգահարել էր ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, ինչից հետո ֆուտբոլիստի որակազրկումը անսպասելիորեն կասեցվել էր։ Սակայն «կարման» պատասխանեց․ ԱՄՆ-ի հավաքականը 4։1 հաշվով պարտվեց Բելգիային, իսկ ՖԻՖԱ-ն ստացավ «Fix It For America» արտահայտության նոր բացատրություն։

🔵 Լիոնել Մեսսին լողացրել էր եզրափակչի իր մրցակից Լամին Յամալին․ 2007 թվականին 20-ամյա Մեսսին մասնակցել էր բարեգործական ֆոտոշարքի և լողացրել էր վեց ամսական Լամին Յամալին։ 19 տարի անց նրանք հանդիպեցին Մեսսիի համար վերջին և Յամալի համար առաջին աշխարհի առաջնության եզրափակչում։

🔵 ԱԱ-ի գլխավոր մեմը դարձավ Արգենտինայի «սագերի հավաքականը»․ ֆերմերը Լիոնել Մեսսիի այնքան մեծ երկրպագու էր, որ իր 11 ընտանի սագերին ներկել էր Արգենտինայի հավաքականի սպիտակ-երկնագույն գույներով։ Ներկը անվտանգ էր, իսկ սագերը դարձան տեղի տեսարժան վայր։

🔵 Չանցավ նաև դավադրության տեսությունների առանցքով․ ֆուտբոլասերները կարծիք հայտնեցին, որ ԱԱ-ն «սարքված» էր, իսկ մրցավարներն ու ՖԻՖԱ-ն Արգենտինայի հավաքականին հասցրել էին եզրափակիչ՝ նրան տալով համեմատաբար հեշտ մրցակիցների։

🔵 Ջրելու դադարները դարձան ԱԱ-ի գլխավոր խայտառակությունը․ ՖԻՖԱ-ն յուրաքանչյուր խաղակեսում սահմանել էր պարտադիր երեք րոպեանոց ջրային դադարներ՝ անկախ ջերմաստիճանից և շոգի առկայությունից։ Մարզիչներն այն օգտագործում էին տակտիկական նպատակներով, հեռուստաալիքները՝ գովազդի համար, իսկ տրիբունաները պարբերաբար սուլում էին։

🔵 Բոստոնում գարեջուրը վերջացավ շոտլանդացի երկրպագուների պատճառով․ որոշ բարեր ստիպված էին արտակարգ մատակարարումներ կազմակերպել, իսկ նահանգապետը նույնիսկ կանգնել էր վաճառասեղանի հետևում և փորձել գարեջուր լցնել, հայտնում է «Эксплойт» տելեգրամյան ալիքը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ն անցկացվել է ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի համատեղ հյուրընկալությամբ։ Մրցաշարի եզրափակիչը կայացել է Իսթ Ռադերֆորդի «ՄեթԼայֆ» մարզադաշտում։ Վճռորոշ խաղում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1։0 հաշվով հաղթել է Արգենտինային։ Միակ գոլը 106-րդ րոպեին խփել է հարձակվող Ֆերրան Տորեսը։

Leave a Comment