ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանի թիրախների դեմ հարվածների հերթական ալիքը

ԱՄՆ զինված ուժերը ավարտել են Իրանի դեմ իրականացված իններորդ անընդմեջ հարվածների ալիքը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

Հայտարարության համաձայն՝ հարվածները հասցվել են Իրանի հրամանատարական կենտրոններին, հակաօդային պաշտպանության և ափամերձ հսկողության օբյեկտներին, ծովային ենթակառուցվածքներին, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման դիրքերին, ինչպես նաև կապի ցանցերին։

Հիշեցնենք, որ Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ին ստորագրել էին հուշագիր, որը նախատեսում էր փետրվարի 28-ից սկսված հակամարտության ավարտը։ Սակայն հուլիսի 8-ից ԱՄՆ-ն իրականացրել է Իրանի դեմ մի շարք հարվածներ՝ հայտարարելով, թե դրանք պատասխան են Իրանի գործողություններին Օրմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի նկատմամբ։

Իրանը, իր հերթին, պատասխան հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և մեղադրել Վաշինգտոնին հրադադարի մասին հուշագիրը խախտելու մեջ։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 9-ին հայտարարել էր, որ հրադադարն այլևս ուժի մեջ չէ։

Leave a Comment