Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակում է գործել Մոսկվայի մարզի վրա

Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակում է գործել Մոսկվայի մարզի վրա

Գիշերը Ուկրաինան զանգվածային հարձակում է իրականացրել Մերձմոսկվայան շրջանի ուղղությամբ: Նահանգապետ Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ հարձակման հետևանքով Օդինցովոյում վնասվել են ավտոմեքենա և մասնավոր տուն, իսկ Պոդոլսկում՝ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Astra-ի տվյալներով՝ Պոդոլսկում հարված է հասցվել նավթաբազային։ Ուկրաինական Թելեգրամ-ալիքները հայտնում են, որ հարվածի տակ են հայտնվել Կոլեդինո ավանում գտնվող Wildberries-ի պահեստը և Դոմոդեդովոյում գտնվող «Հարավային դարպասներ» լոգիստիկ պարկը։

«Wildberries»-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Կոլեդինոյում գտնվող համալիրը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։

Leave a Comment