Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին հասցված հրթիռային զանգվածային հարվածների հետևանքով վնասվել է նաև Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը։

Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կիևի մետրոյի «Լուկյանովկա» կայարանի դիմաց՝ Ադրբեջանի դեսպանատնից 200-250 մետր հեռավորության վրա ընկած հրթիռի ալիքից կոտրվել են դեսպանատան շենքի ապակիները։

Հաղորդվում է նաև, որ դեսպանատան աշխատակիցները չեն տուժել։

 

 

Leave a Comment