Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը

Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը

Կիևում գտնվող և Ուկրաինայի զինված ուժերի համար անհատական պաշտպանության միջոցների արտադրությամբ մասնագիտացված UKRTAC գործարանը ոչնչացվել է ՌԴ ԶՈՒ հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնել է ձեռնարկության հիմնադիր Սևերիոն Դանգաձեն։

​«Հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է UKRTAC գործարանը և մեր պահեստները»,- գրել է նա Facebook-ում (արգելված է Ռուսաստանում, պատկանում է Meta կորպորացիային, որը ՌԴ-ում ճանաչված է ծայրահեղական)։

​Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր Կիևում Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական արտադրանք թողարկող մի քանի ձեռնարկությունների խոցման մասին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment