Անգլիայի հավաքականը շաբաթ օրը գոլառատ հանդիպման ընթացքում 6:4 հաշվով հաղթեց Ֆրանսիային և նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալները:
Իսկ 27-ամյա Կիլիան Մբապեն, խփելով իր 22-րդ գոլը, դարձավ մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։
«Ես կնախընտրեի չլինել բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն և խաղալ վաղվա խաղում», – ասաց Մբապեն։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում այսօր տեղի կունենա Արգենտինայի և Իսպանիայի հավքականների հանդիպումը: Առաջին անգամ Աշխարհի գործող չեմպիոնը գավաթի եզրափակչում կհանդիպի Եվրոպայի չեմպիոնի հետ։
Եզրափակիչ հանդիպմանը կմասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Սպիտակ տան խոսնակը նշել էր, որ նախագահ Թրամփի մասնակցությամբ կեզրափակվի «Ամերիկայի պատմության մեջ ամենադիտված, ամենաապահով և ամենահաջողված Աշխարհի առաջնությունը»: