Ռումինիայում ուկրաինացի մի կին ձերբակալվել է չորս կապիկի մաքսանենգության փորձի համար

Ռումինիայի սահմանային ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է Ուկրաինայի քաղաքացու՝ չորս կապիկի անօրինական կերպով Սերբիա տեղափոխելու փորձի համար։

«Տիմիշոարայի սահմանային ոստիկանության սահմանապահները, Մորավիտայի սահմանային անցակետի մաքսային աշխատակիցների հետ, հայտնաբերել են չորս պրիմատների, որոնք տեղափոխվում էին առանց օրինական փաստաթղթերի Ուկրաինայում գրանցված ուղևորատար մեքենայով։ 47-ամյա Ուկրաինայի քաղաքացին ձերբակալվել է, իսկ կապիկները հանձնվել են սանիտարական և անասնաբուժական մարմիններին», – հաղորդել է սահմանային ոստիկանության կայքը։

Խուզարկության ժամանակ մեքենայում հայտնաբերվել է կապիկներով լի երկու արկղ։ Մեքենան վարող կինը պնդել է, որ կենդանիները ժառանգել է մորից։ Սակայն վարորդը չի ունեցել կապիկների նկատմամբ իր սեփականության կամ դրանց տեղափոխման իրավական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր։

Նա տրամադրել է փաստաթղթի լուսանկար, որը, նրա պնդմամբ, Սիրիայից Ուկրաինա կապիկներ ներմուծելու թույլտվություն է, սակայն դա ապարդյուն է եղել։

Leave a Comment