Իրանը կասեցրել է ԱՄՆ-ի հետ հուշագրի կատարումը

Իրանը կասեցրել է ԱՄՆ-ի հետ հուշագրի կատարումը

Իրանի իշխանությունները կասեցրել են ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ 2026 թվականի հունիսի 18-ին ստորագրված հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։

«Մենք նույնպես կասեցրել ենք մեր պարտավորությունների կատարումը, այժմ դրանք չենք իրագործում և զբաղված ենք երկրի պաշտպանությամբ», – նրա խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։

Ամերիկա-իրանական հակամարտության հերթական սրացումը սկսվել է հուլիսի 8-ին, երբ ԱՄՆ զինված ուժերը հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ մի քանի շարք հարվածներ հասցրեցին Իսլամական Հանրապետության տարածքին՝ իբրև պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակմանը։ Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ զինադադարի դադարեցման մասին, ինչին ի պատասխան՝ Թեհրանը սկսեց հարվածներ հասցնել Բահրեյնի, Հորդանանի, Քաթարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Օմանի տարածքում գտնվող ԱՄՆ-ի մերձավորարևելյան օբյեկտներին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment