Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության տվյալներով՝ 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նովոսիբիրսկի մարզի Կարասուկ քաղաքի մերձակայքում։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.3 մագնիտուդ։ Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 6.8։
«Գրանցվել է սեյսմիկ իրադարձություն։ Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան», – «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության Նովոսիբիրսկի մարզի գլխավոր վարչությունից։