Ֆրանսիայի դեսպանատան միջոցառում՝ աղիքային վարակ․ պարզաբանում մասնագետից

Այսօր առավոտյան հայկական մեդիա հարթակում լուր տարածվեց, որ հուլիսի 14-ին Հայաստանում նշվող Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված տոնակատարությունից հետո հյուրերի մեծ մասն աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ հայտնվել են հիվանդանոցում:  

Auroranews-ին հաջողվեց կապ հաստատել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանի հետ: 

Մի քանի դեպքի մասին բժշկական կենտրոններից շտապ հաղորդում ստացել ենք, աղիքային ախտանիշների վերաբերյալ: 

Մարդիկ նշում են, որ նաեւ մասնակցել են դեսպանատան միջոցառմանը:

 Միջոցառումը եղել է հուլիսի 14-ին, ահազանգերը ստացվել են հուլիսի 17-ից: Բայց հաստատելու համար, որ հենց դեսպանատան միջոցառման հետ կապ ունի, պիտի հետազոտել: Երկուշաբթի օրը վերջնական տվյալները կներկայացվեն Auroranews-ին:

Leave a Comment