Ցմահ դատապարտյալին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց. Armlur

ArmLur.am-ը հայտնել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, ցմահ ազատազրկման դատապարտված Ս. Մ. մի քանի օր առաջ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ս.Մ. պատիժ է կրում «Արմավիր» ՔԿՀ-ի 2-րդ տեղամասի 77-րդ խցում, իսկ նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունը փոխանցել են այլ դատապարտյալներ։

Տեղեկությունը ճշտելու նպատակով Auroranews-ը  կապ հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակի հետ, ովմեզ հայտնեց, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։

«Դատապարտյալը մի քանի օր առաջ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց»,- նշել են ՔԿ-ից։

Անձի առողջական վիճակի մասին մանրամսներ իմանալ չհաջողվեց, քանի որ այն համարվում է գաղտնիք պարունակող տեղեկություն :

Հիշեցնենք՝ Ս. Մ. ցմահ ազատազրկման է դատապարտվել 1992 թվականին։ Նա մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի Բաղանիս գյուղում ամուսիններ Սոնայի և Սերյոժայի սպանության, ինչպես նաև ավազակային հարձակման համար։

Leave a Comment