Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ

Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ

Բահրեյնի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերը ոչնչացրել են Իրանի ուղղությունից եկած մի քանի օդային թիրախներ։ Այս մասին հայտնել է Թագավորության ԶՈՒ գլխավոր հրամանատարությունը։

​«ՀՕՊ համակարգերը հուլիսի 18-ին հետ են մղել, որսացել և ոչնչացրել են իրանական մի քանի օդային հարձակումներ»,- ասվում է X-ում հրապարակված հայտարարության մեջ։

​Հրամանատարությունը հաստատել է, որ Բահրեյնի զինված ուժերը գտնվում են «բարձրագույն մարտական պատրաստվածության վիճակում»՝ Թագավորությունը պաշտպանելու համար: Քաղաքացիներին կոչ են արել զգոնություն ցուցաբերել, չմոտենալ կասկածելի առարկաներին և անհապաղ հայտնել դրանց մասին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment