Քրեական գործով խախտվել են Գուգարաց թեմի առաջնորդի իրավունքները․ փաստաբան

Դատարանը հաստատել է Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ եպիսկոպոս Հովնան Հակոբյանի իրավունքների խախտումը քրեական գործի ընթացքում, հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։

Գործը հարուցվել է Մասիացոտնի թեմի արդեն նախկին առաջնորդին կարգալույծ անելու որոշման շուրջ վեճից հետո։ Փաստաբանի խոսքով՝ հոգևորականի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։

«Այսօր ստացել եմ դատավոր Անի Դանիելյանի որոշումը, որով նա հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը», – նշել է փաստաբանը։

Ֆանյանը հայտնել է, որ դատարանի արձանագրմամբ՝Հովնան սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնովորման, որի արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները:

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսի Քննչական կոմիտե էին հրավիրվել որպես մեղադրյալ։ Քննչական կոմիտեն կարգալույծ եպիսկոպոս, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.) մասին դատական ակտը չկատարելու և կարգալույծ հայտարարելու հիմքով քրեական վարույթ էր նախաձեռնել։ Հակոբյանի վրա դրվել էր տեղաշարժի սահմանափակման խափանման միջոց։

Leave a Comment