Ֆրանսայի հեծելարշաւի շրջավազքը իր 12-րդ հանգրուանին շատ արագ սկսաւ Մանյի-Քուր շրջավազքին վրայ, ուր «Ֆորմիւլա 1»-ի մրցումներ ալ տեղի կ՛ունենային, եւ աւարտեցաւ Շալոն-սիւր-Սաւոն շրջանը:
Յարձակումները շատ էին, եւ վերջին սփրինթին Թիմ Մերլիէ թագադրուեցաւ «Թուր տը Ֆրանս»-ի ամէնէն արագ մարզիկը: Սուտալի հեծելանւորդը նախապէս Պորտոյի եւ Պերժերաքի մէջ ալ 2 հանգրուաններ շահած էր 2021-ին եւ 2025-ին:
Լոթօ խումբէն Պափթիսթ Վերսթրոֆըր մրցումը «տաքցուց» վերջին պահուն Մաթս Փետերսենի (Լիտլ) հետ, բայց սփրինթի վարպետ Մերլիէ վերջին 1,6 քիլոմեթրին կրցաւ իր ետին ձգել Օլաֆ Քոյը (Տեքաթլոն) եւ Եսփեր Ֆիլիփսենը (Ալփեսին), 13-րդ լեռնային հանգրուանէն առաջ:
Փոկաչար անգամ մը եւս ապահով ձեւով յաջողեցաւ գլխաւոր խմբակին հետ իր առաւելութիւնը պահել իր ամէնէն մօտ մրցակիցներուն վրայ:
Ստորեւ 12-րդ հանգրուանի արդիւնքները (179,1 քմ).
1.- Թիմ Մերլիէ (Սուտալ) 3 ժամ 38′ 53″
2.- Օլաֆ Քոյ (Տեքաթլոն) նոյն ժամանակը
3.- Եսփեր Ֆիլիփսեն (Ալփեսին) նոյն ժամանակը
4.- Պինիամ Կիրմէյ (Էն. Էս. Էն.) նոյն ժամանակը
5.- Միլան Ֆրեթեն (Քոֆիտիս) նոյն ժամանակը
6.- Անթոնի Թիւրկի (Թոթալ) նոյն ժամանակը
7.- Մաքս Քանթեր (Ասթանա) նոյն ժամանակը
8.- Քլեման Ռուսօ (Կրուփամա) նոյն ժամանակը
9.- Մաթս Փետերսեն (Լիտլ) նոյն ժամանակը
10.- Հուպ Արթց (Լոթօ) նոյն ժամանակը
Ընդհանուր դասաւորում 1926.5 քմ
1.- Թատէյ Փոկաչար (Էմիրէյթց) 43 ժամ 04′ 01″
2.- Եոնաս Վինկըկոր (Վիսմա) 3′ 36″ ուշ
3.- Ռեմքօ Էվենեփուլ (Ռետ Պուլ) 4′ 06″ ուշ
4.- Խուան Այուսօ (Լիտլ) 4′ 22″ ուշ
5.- Փոլ Սաքսաս (Տեքաթլոն) 4′ 35″ ուշ
6.- Ֆլորիան Լեփովից (Ռետ Պուլ) 4′ 44″ ուշ
7.- Իզաք Տել Թորօ (Էմիրէյթց) 5′ 08″ ուշ
8.- Մաթիաս Սքիելմոս (Լիտլ) 5′ 45″ ուշ
9.- Լենի Մարթինես (Պահրէյն) 6′ 34″ ուշ
10.- Թոմ Փիտքոք (Փինարելլօ 11′ 49″ ուշ