Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ Լամին Յամալն ու Պեդրո Պորոն բաց են թողել ընդհանուր խմբի մարզումը և մարզվել են անհատական ծրագրով։
«Բարսելոնայի» եզրային հարձակվողն ու Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպանը Ֆրանսիայի դեմ աշխարհի առաջնության կիսաեզրափակչից հետո մկանային խնդիրներ են ունեցել և ռիսկի չդիմելու համար մարզվում են անհատական ծրագրով, հաղորդում է իսպանական Marca-ն։
Երկու ֆուտբոլիստներն էլ պատրաստ կլինեն աշխարհի չեմպիոն Արգենտինայի դեմ եզրափակչին։