Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել

Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել

Չինաստանի Չունցին քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով սողանք է տեղի ունեցել, որը լեռան փլուզման պատճառ է դարձել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 8 մարդ, ևս 34-ը համարվում են անհետ կորած։

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության փոխանցմամբ՝ փրկարարներին հաջողվել է փլատակներիից դուրս բերել 10 մարդու։

Տարերային աղետի հետևանքով երկրում հայտարարվել է երկրորդ մակարդակի արտակարգ իրավիճակ։ Ավելի քան 1000 բնակիչ տարհանվել է, իսկ հնարավոր վթարներից խուսափելու նպատակով դեպքի վայրից մեկ կիլոմետր շառավղով դադարեցվել է ջրի, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

 

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment