«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը՝ կասկածելով դրանց հայկական ծագման մեջ

«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը՝ կասկածելով դրանց հայկական ծագման մեջ

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ խնդրելով դադարեցնել Ռուսաստան մատակարարվող ծաղիկների սերտիֆիկացումը, հայտնել է գերատեսչությունը։ Նշվում է, որ 2026 թվականին Իրանից մատակարարումների ծավալը զգալիորեն գերազանցել է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ «Բուսասանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը։ Միևնույն ժամանակ, արտադրանքի արտաքին հատկանիշներով և փաթեթավորման առանձնահատկություններով այն նույնական է այն արտադրանքին, որը նախկինում ներմուծվում էր Հայաստանից»,- հավելել են «Ռոսսելխոզնադզորում»։ Նշվում է, որ ավելի վաղ գերատեսչությունն Իրանին տեղեկացրել էր հայկական ծաղիկների նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումների մասին։

Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 22-ից արգելվել է Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծումը։

Leave a Comment