Աշխարհի 2026 թվականի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայից կրած 1:2 հաշվով պարտությունից հետո Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնվել է քննադատության կենտրոնում։
Ըստ The Telegraph-ի՝ Տուխելը հերքել է այն մեղադրանքները, թե թիմին հրահանգել է պաշտպանվել՝ հաղթական հաշիվը պահպանելու համար. ընդհակառակը՝ նա փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներից պահանջել է գործել ավելի բարձր դիրքերում և շարունակել գրոհել։
Մարզիչը խիստ քննադատության է ենթարկվել 1:0 հաշվի ժամանակ երեք պաշտպան խաղադաշտ դուրս բերելու համար, որից հետո Արգենտինան խաղավերջում երկու գոլ է խփել։
Թիմի ֆուտբոլիստները, ըստ աղբյուրի, ցնցված են եղել այդ փոխարինումներից և հատկապես այն փաստից, որ հարձակվող Բուկայո Սական մնացել է պահեստայինների նստարանին։
