ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն երկրպագուներին հրավիրում է մարզադաշտ – armeniatoday.am

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի շրջանակում «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հուլիսի 21-ին սեփական հարկի տակ կընդունի իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին։

Հանդիպումը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ժամը 20։00-ին։

Ակումբը հայտնել է, որ խաղի տոմսերն արդեն հասանելի են վաճառքի։ Տոմսերի արժեքը կախված է տրիբունայի տեսակից՝ 500-ից մինչև 2000 դրամ։

Ակումբը կոչ է արել երկրպագուներին ներկա գտնվել կարևոր հանդիպմանը և աջակցել թիմին Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ հաղթահարել էր Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլը՝ երկու խաղերի արդյունքով 4:3 հաշվով հաղթելով Լատվիայի «Ռիգային»։

Leave a Comment