Ռոբերտ Քոչարյանը չի վերցնի ԱԺ պատգամավորի մանդատը

Ռոբերտ Քոչարյանը չի վերցնի պատգամավորական մանդատը, «Ազատությանը» տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը:

Նրա խոսքով՝ Քոչարյանն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ինքնաբացարկի դիմումը:

Հայաստանի երկրորդ նախագահը գլխավորում էր ցուցակը, ընդդիմադիր ուժի ցուցակում ընդգրկված հաջորդ 12 թեկնածուները կվերցնեն մանդատները, «Ազատությանը» փոխանցել է ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը ցուցակի երկրորդ համարն է:

Հունիսի 7-ի վերջնական արդյունքներով՝ «Հայաստան» դաշինքը ստացել է 144 հազար 983 կամ 9.9231 տոկոս:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment