Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը։ Այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են մեզ համար։ Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք տրամադրել պահանջված աջակցություն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման գործում, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում»,-ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

 

Leave a Comment