ԱՄՆ-ն հայտնել է Իրանի դեմ նոր հարվածներ սկսելու մասին


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Իրանի դեմ հարվածների նոր ալիք սկսելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X սոցիալական հարթակում CENTCOM-ը գրել է, որ հարվածները սկսվել են Արևելյան ժամանակով առավոտյան ժամը 6-ին, այսինքն՝ Երևանի ժամանակով՝ 14։00-ին։

«Հարվածների նպատակն է էլ ավելի նվազեցնել այն ռազմական կարողությունները, որոնք իրանական ուժերն օգտագործել են Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության վրա գրոհելու համար», – նշված է հաղորդագրության մեջ։

Գիշերը կողմերը կրկին ինտենսիվ հարվածներ են փոխանակել։ Ըստ իրանական կողմի՝ վերջին մի քանի օրվա հարվածների հետևանքով երկրում 30-ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ գիշերվա հարվածներից զոհվել է 7 զինծառայող։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment