Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պնդում է, որ հարձակվել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ Հինգերորդ նավատորմի հրամանատարական կենտրոնի, պահեստների և վառելիքի բաքերի վրա, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով հայտարարությանը։
««Նասր-2» գործողության հինգերորդ ալիքի շրջանակներում Բահրեյնում գտնվող ԱՄՆ Հինգերորդ նավատորմի հրամանատարական կենտրոնը, ռազմական մատակարարման և սարքավորումների պահեստները, ինչպես նաև վառելիքի բաքերը ենթարկվել են հարձակման և ոչնչացվել են», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։