Թրամփն իր վարչակազմի հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական ավելի լայնամասշտաբ գործողությունների հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի առանցքային անդամների հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական գործողությունների սրման հնարավորությունը, որպեսզի Թեհրանը ստիպված լինի  կատարել Վաշինգտոնի պահանջները։

Հանդիպման ժամանակ քննարկվել է Իրանում գործողություն անցկացնելու հարցը, որն ավելի մեծ մասշտաբի կլինի, քան ամերիկյան ուժերի կողմից ներկայումս Հորմուզի նեղուցում իրականացվող հարվածները։

 «Թվում է, թե Թրամփը պատրաստ է սրել պատերազմը՝ իրանական ռեժիմին բավարար վնաս հասցնելու համար, որպեսզի այն ստիպի բացել Հորմուզի նեղուցը և համաձայնել իր միջուկային պահանջներին», – հաղորդում է Axios-ը։

Leave a Comment